Բացարձակ սուտ է. Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը. Ռուսաստանի արձագանքը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կասկածի տակ է առել ռուսական հրթիռային համալիրների աշխատանքը:
Նրա խոսքով՝ դրանք «չեն պայթել կամ պայթել են միայն տասը տոկոսով»: Այսպես է Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ անցած աշնանը Ղարաբաղում պատերազմի չորրորդ օրը հայկական բանակը կարող էր օգտագործել «Իսկանդերը»:
Պետդումայի Պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինը «Говорит Москва» («Խոսում է Մոսկվան») ռադիոկայանին տված հարցազրույցում քննադատել է հայ քաղաքական գործչի կարծիքը: Նա նշել է, որ այդ կերպ Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքներում:
Պատերազմը Ղարաբաղում ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ հայտարարության ընդունմամբ: Փաստաթղթի համաձայն՝ Երևանը Բաքվին է հանձնել մի քանի տարածք, տարածաշրջան են մտել ռուս խաղաղապահները:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։
«Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգրերոդ օրը», – ասել էր Սարգսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձավ Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը՝ հարց ուղղելով երրորդ նախագահին։
«Իսկ, գուցե, պատասխանեն՝ իսկ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է տասը տոկոսով, օրինակ», – հայտարարել էր Փաշինյանը։