04 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Այսօր, ժամը 15։00-ին հանրահավաք՝ Ազատության հրապարակում

Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ  այսօր ժամը 15։00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ 

«Թշնամին շարունակում է մետր առ մետր զավթել մեր հայրենիքը։ Մեր տասնյակ զինվորներ շարունակում են գերության մեջ մնալ։ Երկրի տնտեսությունն օր- օրի շարունակում է  գահավիժել։ Հայաստանը կանգնել է կործանման եզրին։

Մի′ հանդուրժիր այս ամենը, ոտքի կանգնի′ր, պայքարի, միացիր արժանապատվության կռիվ տվող քո ժողովրդին։ Մեր պահանջը մեկն է` դավաճանի հրաժարականը։ Միասին մենք կփրկենք մեր հայրենիքը»,- ասվում է կոչ-ուղերձում։

Այսօրվա հանրահավաքին մասնակցելու կոչով ժողովրդին դիմել են քաղաքական, հասարակական, մշակութային մի շարք գործիչներ։ 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ