Երբ լսվեց անօդաչուի ձայնը, Նիկոլը մկան պես մտավ ապաստարան՝ կրկնելով միայն՝ փրկեք. Գաբրելյանով
Փաշինյանի թիկնազորում իմ աղբյուրը պատմել է մի պատմություն, որի հրապարակային դառնալուց վարչապետը շատ է վախենում, բայց այսօր ես կպատմեմ այն: Այդ մասին իր տելեգրամում գրում է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:
«Այսպես՝ 2020 թվականի հոկտեմբերին Փաշինյանը որոշել է իրեն գերագույն գլխավոր հրամանատար երևակայաել և Սյունիքում մեծ խորհրդակցություն է հրավիրել՝ պետական հիմնարկներից մեկում։ Սկսել է խելք սովորեցնել, թե ինչպես է հարկավոր կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը և այլն: Բայց հանկարծ երկնքում լսվել է անօդաչուի զզվելի ձայնը։ Եվ, Նիկոլին, ինչպես ժամանակին Միխայիլ Սահակաշվիլիին, ահ ու սարսափ է պատել: Փաշինյանը սկսել է բղավել, թե որտեղ է նկուղն ու նետվել ապաստարան՝ ճանապարհից մաքրելով տղամարդկանց ու կանանց։ Թիկնազորը հազիվ է հասցրել վազել նրա հետևից: Նիկոլը մկան պես մտել է ապաստարան՝ կրնկնելով միայն. «Փրկեք, օգնեցեք»:
Թիկնազորի տղաները նայել են նրան զզվանքով և ամոթով: 5 րոպե անց անօդաչուի ձայնն անհետացել է, սակայն Նիկոլը բղավել է նրանց վրա՝ պահանջելով ավիացիա կանչել և ստուգել երկինքը: Եվ միայն մեկուկես ժամ անց վախից թրջված Նիկոլին դուրս են բերել նկուղից, նստեցրել մեքենա և զրահաբաճկոններով տեղափոխել Երևան»,-պատմել է Գաբրելյանովը: