11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԵԿ-ից հորդորում են տնտեսվարողներին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեռևս առկա են տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մինչ այժմ շահագործում են ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող ՀԴՄ-ներ կամ առհասարակ չեն շահագործում:

Միաժամանակ՝ կան հարկ վճարողներ, որոնց՝ ՀԴՄ մեքենա ձեռք բերելու համար նախկինում ՊԵԿ ներկայացրած դիմումները մերժվել են, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն չի իրականացնում հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառք: Նշված տնտեսվարող սուբյեկտները չեն շտապում ձեռք բերել ՀԴՄ-ներ՝ ներմուծող-իրացնող տնտեսվարող սուբյեկտներից (ցանկը՝ ՊԵԿ կայքում):

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա դրամական հաշվարկներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սեղմ ժամկետներում ձեռք բերել ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ, ինչը հավասար այլ պայմաններում, հարկային մարմնին թույլ կտա զերծ մնալ հարկային վարչարարության ամբողջական գործիքակազմի կիրառումից։

 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ