28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փետրվարի 20-ին այնպիսի մեծ հանրահավաք է լինելու, որ ոստիկանական ուժերը չեն բավականացնի». Վազգեն Մանուկյան

150867904_241417717468884_7754035241561802430_n

«Հայրենիքի փրկության շարժման» միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով ներկաներից մեկի դիտարկմանը, թե ժամանակն է գնալ կտրուկ քայլերի, ասաց, որ կտրուկ են համարում այն քայլերը, որոնք ստեղծված իրավիճակում շատ բնական են։

«Երեկ նայում էի, Էկոնոմիկայի նախարարության դիմաց ոստիկանները խաղաղ ցույց անող մեծահասակ մարդուն բռնեցին, տարան։ Փետրվարի 20-ին այնպիսի մեծ հանրահավաք է լինելու, որ ոստիկանական ուժերը չեն բավականացնի»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Ըստ նրա, ոմանք իրեն ասում են, թե՝ «Խեղճ Նիկոլն ի՞նչ կարող էր անել, մեկ է՝ պատերազմ լինելու էր, ու հայկական կողմն էլ պարտվելու էր»… նման բան ասողներին ասում էր, որ բազմաթիվ ապացույցներ կան, թե ինչ է տեղի ունեցել պատերազմում։ Հարցեր են առաջանում, թե ինչու հայկական զորքը թողեց Կուբաթլուն և Զանգելանը և առաջ եկավ 12 կմ, որի արդյունքում էլ խնդիրներ առաջացան Սյունիքի մարզում։

«Այսպիսի հարց տամ՝ պատկերացրեք՝ Նիկոլը մնալու է իշխանության, ապագայի համար նայեք՝ ի՞նչ է լինելու Հայաստանը։ Նա մի ղեկավար է, որը շրջում է «բռոնիժիլետով», տասնյակ մեքենաներով և հավաքում է ոստիկանների, արտաքին աշխարհի հետ խոսելիս խեղճանում է, ինչ իրենից պահանջեն՝ կանի»,- հավելեց Վազգեն Մանուկյանը

Նա նաև տեղեկացրեց, որ 1988 թվականի Արցախի շարժման ժամանակ Ազատության հրապարակը եղել է շտաբ, ուստի փետրվարի 20-ից այն կրկին դառնալու է շտաբ՝ ժողովրդի հետ անմիջական կապը պահելու համար։

Հարցին՝ մտավախություններ չկա՞ն, որ սադրանքներ կլինեն, Վազգեն Մանուկյանը պատասխանեց, որ նման դեպքեր պատահում են այն ժամանակ, երբ քաղաքական պայքարը կանգնում է, այդ ժամանակ հայտնվում են մարդիկ և իրականացնում են այնպիսի քայլեր, որոնք վտանգավոր են երկրի համար։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ