11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դատարանը թույլատրել է Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը բացակայել Հայաստանից. Պաշտպանական թիմ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սույն թվականի փետրվարի 3-ից 8-ը ներառյալ բացակայել Հայաստանից։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից:

Սրա հիման վրա Ոստիկանությանը խնդրվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները այդ ընթացքում վերացնել և հետո կրկին կիրառել։ ՀՀ-ից մեկնելու թույլտվության մասին տեղեկացվել են Ոստիկանության և ԱԱԾ պետերը։ Այս մասին այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, խնդրելով դատարանին ներկայացնել թույլտվության հիմքերը։

Դատավոր Դանիբեկյանը խոստացավ մեղադրող կողմին տրամադրել փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել է երկրից բացակայելու թույլտվությունը։

Դատախազ Բաղդասարյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստերից մեկում բարձրացվել է Ռ․Քոչարյանի՝ երկրից բացակայելու թույլտվություն տրամադրելու հարցը, սակայն որևէ պարզաբանում այդ առնչությամբ չի տրվել։

Նախագահող դատավորը նշեց, որ եթե մեղադրող կողմն առարկություն ունի, կարող է բողոքարկել դատարանի որոշումը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ