Ելքը մեկն է՝ իշխանությունից պետք է հեռանա նա, ով եկել է քանդելու մեր պետության պաշտպանական համակարգը, իսկ այնուհետև՝ պետականությունը․ Սենոր Հասրաթյան
Գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․ «Այսօր, քան երբևէ մեզ անհրաժեշտ է հզոր պաշտպանական համակարգի վերստեղծում: Բայց հարց է ծագում, արդյո՞ք, դա հնարավոր է կյանքի կոչել այս իշխանության պարագայում: Տարակուսում եմ, քանի որ իշխող վարչակազմի ղեկավարը, դատելով մինչ այսօր նրա կատարած քայլերից, զինված ուժերը դիտում է ոչ որպես պետության անվտանգության թիվ մեկ երաշխավոր, այլ իր ցանկությունների կամակատար:
Պետք է ասեմ, որ այդպես ես սկսել էի մտածել դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ մեկը մյուսին էին հաջորդում մեր բանակի անհասկանալի ու չհիմնավորված պարտությունները: Իսկ այսօր, առավել քան համոզված եմ, որ դա անհնար է անել, քանի դեռ իշխանության գլուխ է կանգնած զինվորական գործին անհաղորդ երկրի ղեկավար:
Բանակը վերակառուցելու և ստեղծված իրավիճակից համեմատաբար քիչ կորուստներով դուրս գալու ելքը մեկն է՝ իշխանությունից պետք է հեռանա նա, ով եկել է քանդելու մեր պետության պաշտպանական համակարգը, իսկ այնուհետև՝ պետականությունը»: