18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւանի քաղաքապետրանի պատվիրակությունը Թբիլիսիում էր

2014 թվականի հոկտեմբերի 25-26-ին “Թբիլիսոբա” տոնի կապակցությամբ Թբիլիսիում հյուրընկալվեց Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը՝ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, արարողակարգի ղեկավար Հարություն Հակոբյանը եւ քաղաքի Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը:

Տոնական միջոցառումների շրջանակներում, պատվիրակությունը հոկտեմբերի 26-ին այցելեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հյուրերը մասնակցեցին կիրակնօրյա Սուրբ Պատարագին,ունկնդրեցին Վիրահայոց թեմի առաջնորդի քարոզի խոսքը օրվա խորհրդի մասին եւ մոմեր վառեցին ու աղոթք բարձրացրին հայոց հինավուրց տաճարում:

Հավարտ Պատարագի հյուրերին Սուրբ Էջմիածին եկեղեցու նստավայրում ընդունեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Թեմակալ առաջնորդը հյուրերին իրազեկեց քաղաքի տոնակատարությանը թբիլիսահայ համայնքի մասնակցության եւ անցկացված միջոցառումների մասին: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու եւ Սուրբ Նորաշեն տաճարի վերականգնողական աշխատանքներին:

Բարձրաստիճան հյուրերը Վիրահայոց թեմի առաջնորդի եւ Թեմի Հոգաբարձուների խորհրդի անդամ Սամվել Աղեկյանի ուղեկցությամբ դիտեցին “Հայարտուն” կրթա-մշակութային կենտրոնը, ծանոթացան կենտրոնի գործունեությանը:

Այնուհետեւ Երեւանից ժամանած պատվիրակությունը այցելեց Թբիլիսիում գտնվող հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ Թեմի Առաջնորդի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին հայ մեծամեծերի հիշատակին եւ ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին:

Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամները հյուրընկալվեցին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին երկու մայրաքաղաքներին վերաբերող հարցեր: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ