09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քոչարյանի փաստաբանները մեղադրող բոլոր դատախազներին բացարկ հայտնեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը բացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։

Նա ասաց, թե Գևորգ Բաղդասարյանի գործողությունները թույլ չեն տալիս, որ անաչառ դիտորդի մոտ տպավորություն առաջանա` Գևորգ Բաղդասարյանը կարող է լինել անկողմնակալ։

Նա ասաց, թե պետք է Գևորգ Բաղդասարյանին հեռացնել սույն քրեական գործի վարույթից։

Բացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև Քոչարյանի մյուս փաստաբանը՝ Հովհաննես Խուդոյանը։ Նա բացարկի վերաբերյալ միջնորդություն հայտնեց մեղադրող դատախազներ Գևորգ Բաղդասարյանին, Պետրոս Պետրոսյանին, նաև՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։

Դատախազներին բացարկ հայտնելու միջնորդությանը միացավ նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Ավելի վաղ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել նաև Քոչարյանի պաշտպանական խմբից Հայկ Ալումյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ