05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նեղությունների, դժվարությունների և փորձությունների մեջ աղոթեցեք այս զորավոր սաղմոսի բառերով

Նեղությունների, դժվարությունների և փորձությունների մեջ աղոթեցեք այս զորավոր սաղմոսի բառերով, և hույսի Աստված ձեզ կլցնի ամբողջական ուրախությամբ ու խաղաղությամբ, որպեսզի Սուրբ Հոգու զորությամբ հույսով առատանաք։
 
Օրհնաբանում է քեզ Տե՛ր, իմ հոգին.
Պիտի օրհնաբանեմ քեզ Տե՛ր, իմ կյանքում,
Սաղմոս պիտի երգեմ քեզ, Տե՛ր իմ Աստված,
քանի կամ։
Հույս չեմ դնում իշխանների՝
մարդկանց որդիների վրա,
որովհետև նրանք չեն կարող փրկել ինձ։
Նրանց հոգին դուրս պիտի գա,
և նրանք կրկին հող պիտի դառնան,
և այդ օրը նրանց բոլոր
խորհուրդները կանհետանան։
Իմ օգնականն ու ապավենը Դո՛ւ ես,
և իմ հույսը Քեզ վրա է, Տե՛ր Աստված,
որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը։
Դու ես պահպանում
ճշմարտությունը հավիտյան
և տեսնում ես զրկվածների արդար դատը։
Դու՛ ես հաց տալիս քաղցածներին
և կապյալներին արձակում։
Դո՛ւ ես բացում կույրերի աչքերը,
իմաստություն տալիս նրանց և
ոտքի ես կանգնեցնում գլորվածներին։
Ամենախնամ Տե՛ր, սիրում ես արդարներին,
պահպանում ես պանդուխտներին,
ընդունում ես որբերին ու այրիներին
և կործանում ամբարիշտների ճանապարհները։
Տեր իմ Աստված, թագավորի՛ր իմ կյանքի վրա հավիտյան,
Եւ ես պիտի օրհնաբանեմ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն։
(հմմտ. Սաղմոս 145)
 
Մեսրոպ վարդապետ Պարսամյան
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ