22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կատարյալ ցինիզմ է, որ մի թիմ, որը փուռն է տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը եւ հայ ազգի ապագան, դեռ շարունակում է դատել Ռոբերտ Քոչարյանին․ Արգիշտի Կիվիրյան

Կատարյալ ցինիզմ է, որ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը եւ հայ ազգի ապագան, դեռ շարունակում է դատել Ռոբերտ Քոչարյանին։

Մինչեւ Ռոբերտ Քոչարյանին հասնելը, նիկոլականները պետք է առաջին հերթին իրենք իրենց դատեն, որ մսխեցին մի երկիր, որը հենց կարգի էր բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։ Ու այս իրավիճակում ցանկացած պարկեշտ մարդ պետք է թույլ չտա այդ խեղկատակերգության վերածված դատավարությունը, քանի որ այն ոչ մի աղերս չունի Մարտի1-ի ու արդարադատության հետ, այլ ընդամենը Նիկոլի հիվանդ երեւակայության պտուղն է։

Ու այս դատավարությանը ՈՉ ասելու համար ամենեւին պետք չի լինել Ռոբերտ Քոչարյանի կողմնակից կամ աջակից, այլ ընդամենը պետք է լինել ՔԱՂԱՔԱՑԻ, որը մերժում է լինել Նիկոլի մանիպուլյացիոն գործիքը։ Ռոբերտ Քոչարյանը այդքան ունի արած հայ ազգի համար, որպեսզի այսօր էլ ինքը ակնկալի հայ ազգի, առավել եւս հայ ազգի առողջ եւ սթափ հատվածի աջակցությանը։ Միք զլանա լինել քաղաքացի եւ ոչ ասել անարդարությանը եւ Նիկոլի հիվանդ քմահաճույքներին…»։ Գրում է իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը։ 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ