05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արթուր Դավթյանը Մոսկվա է մեկնել ընտանիքով, ժամանցն անց է կացրել մոսկովյան թանկարժեք ռեստորաններում

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրերս մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի գլախավոր դատախազին։

Mediaport-ի տեղեկություններով՝ Դավթյանը բարձրացրել է գերիների հարցը, սակայն մերժում է ստացել նրանց վերադարձի մասով, քանի որ ադրբեջանցի պաշտոնյան ասել է, թե հայ գերիներին համարում են «ռազմական հանցագործ»  և վերադարձնելու մտադրություն չունեն։

Իսկ Ռուսաստանի գլխավոր դատախազի մոտ նա բարձրացրել է հետախուզման մեջ գտնվող նախին բարձրաստիճան պաշտոնյաների վերադարձի հարցը և արժանացել է արհամարհանքի։ ՌԴ գլխավոր դատախազն անգամ չի պատասխանել՝ հայացքով հասկացնելով, որ փակի թեման։

Մի քանի օրով ընտանիքի հետ ՌԴ ժամանած Արթուր Դավթյանը տապալված այցից հետո սկսել է այցելել թանկարժեք ռեստորաններ ու առևտրի կենտրոններ, իսկ օրակարգը ինչ-որ բանով լցնելու համար, լուսանկարվել է Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի՝ Եզրաս սրբազանի հետ։

Mediaport-ի տեղեկություններով՝ Մոսկվայում գտնվելու ընթացքում Արթուր Դավթյանի հաճույքները համաֆինանսավորել է ռուսաստանահայ  գործարարներից մեկը։

Մյուս փաստերն՝  առաջիկայում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ