05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը. Արամ Սարգսյան

Մոսկվայում տապալվեց նաև Ադրբեջանի օրակարգը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով մոսկովյան վերջին եռակողմ հանդիպմանը:

Նա ընդգծեց այն հանգամանքը, որ այդ հանդիպմանը Թուրքիան չէր մասնակցում:

«Թուրքիայի համար լուրջ հարված էր: Թուրքիան մտածում է, որ Ադրբեջանը թռնում է իր գլխից», – ասաց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում ժողովուրդը համարում է, որ խնդիրը լուծված չէ՝ Ստեփանակերտում հայեր են ապրում, իրենց տարածքում ռուսական զորքեր կան:

«Եթե խոսում ենք մեր անկախության, ինքնիշխանության մասին, որը այս պատերազմից հետո որոշակի առումներով զիջել ենք Ռուսաստանին, ապա Ադրբեջանը դեռ տաք է, չի զգում՝ ինքը ոչ միայն Ռուսաստանին, նաև Թուրքիային է զիջել», – ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ