23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկո՛լ, հեռացի՛ր, մի՛ ստիպիր հայերին ամոթ ապրել. Գաբրիելյանով

Հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբերյլանովը իր տելեգրամյան ալիքում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին որոշ մտքերով:

  1. «1. Փաշինյանը բացարձակապես պատրաստ չէ նման մակարդակի բանակցությունների՝ ոչ մտավոր, ոչ հոգեբանական տեսանկյունից: Ըստ էության, սա չոբան է, որի գլխից միշտ ընկնում է փափախը՝ Մոսկվա առաջին այցի ժամանակ բարձրահարկ շենքերին նայելիս:
  2. Միայն հիմարը կարող է բանակցություններից մեկ օր առաջ իր Ֆեյսբուքյան էջում գրել,թե ինչ է ուզում և ինչ արդյունքներ են հարկավոր։ Գրելով, թե գնում է գերիների հարցը լուծելու , իսկ հետո ստորագրելով Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մասին փաստաթուղթ, նա ոչ միայն խաղաքարտերն է բացել, այլև կորցրել իր դիրքերը ուժեղացնելու ճանապարհները։ Բնականաբար, ադրբեջանցիները փաստի առաջ են նրան կանգնեցրել, իսկ նա պարզապես չունի այնքան համարձակություն, որ ասեր. «Եթե գերիները չեն վերադարձվելու, ապա չեմ ստորագրում և հետ եմ գնում»:
  3. Չի’ կարելի նստել բանակցային սեղանի շուրջ ՝ կամազուրկ թաշկինակի տեսքով, գլխիկոր քայլվածքով ու մարած աչքերով:
  4. Բանակցությունների սեղանի շուրջ մարդիկ են, այո, այնպիսի մեծեր, ինչպիսին է Պուտինը , սակայն մարդիկ են, ովքեր ունեն զգացմունքներ և մարդկային հասկացություններ: Նրանք նույնպես երեխաներ ունեն։ Ահա հաղթաթուղթը ՝ խոսեիր գերիների՝ ինչպես քո երեխաների մասին, ոչ թե կմկմայիր: Ով ով, Պուտինը կհասկանար ու կօգներ։
  5. Փաշինյանը գերիների հարցը չի լուծել. նա պետք է վերջապես հասկանա, որ սա իր տեղը չէ։ Հավաքիր իմքայլականներին և որոշում կայացրու: Հեռացիր: Չի կարելի ուղղակի այդ աստիճան խայտառակել քո երկիրը: Եթե, իհարկե, այն քո Հայերնիքն ես համարում: Մի’ ստիպիր հայերին ամոթ ապրել:
  6. Ինչպես պատմում է «Արարատ Հայաթ» հյուրանոցի սպասարկող անձնակազմը՝ Փաշինյանը ուշ երեկոյան 20 րոպեով մտել է հյուրանոց, փոխել հագուստը և հեռացել: Նիկոլը սարսափելի ճնշված է եղել, ինչը հասկանալի է. նա պարտվել է բոլոր հանրավոր հարցերում: Նա հասկանում է, որ դա արդեն իր եկիրը չէ, ոչ էլ՝ իր ժողովուրդը: Նիկոլ, հարկավոր է գոնե մեկ տղամարդկային քայլ անել»,-գրել է Գաբրելյանովը:

Նշենք, որ Արամ Գաբրելյանովը հայ ազգի մեդիամենեջեր է, որը հայտնի է իր կապերով ռուսական հատուկ ծառայություներում և Կրեմլում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ