23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանից օտարերկրյա ներդրումները սկսել էին «փախչել» մինչև պատերազմը

Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն, այս տարվա երրորդ եռամսյակում ոչ միայն օտարերկրյա ներդրումներ չեն կատարվել Հայաստանում, այլև դրանք դուրս են եկել երկրից։ Այսինքն, գրանցվել է բացասական ցուցանիշ։ Նախկինում արդեն անդրադարձել էինք հայկական բանկերից բնակչության ավանդների դուրս բերելու փաստին։

Եվ ահա, ի լրումն դրա, Հայաստանից սկսել են «փախչել» նաև օտարերկրյա ներդրումները։ Մասնավորապես, այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդողները Հայաստանից դուրս են բերել 12,9 մլն դոլար։ Նման երևույթ առնվազն վերջին 5-6 տարիներին Հայաստանում չէր արձանագրվել։ Սա նշանակում է, որ մեր երկրում ունենք ներդրումների համար ոչ նպաստավոր միջավայր։ Այդ միջավայրը սկսել է ձևավորվել վերջին 2-2,5 տարիների ընթացքում։

«Թավշա» իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, առանց որևէ հիմքի կոռուպցիայի մեջ մեղադրեց մի շարք խոշոր օտարերկրյա ներդրողների՝ «Գազպրոմ Արմենիա», «Հարավ-կովկասյան երկաթուղի», «Վեոլիա», գործունեությունից զրկեց «Սանիտեքին» և անորոշ թողեց Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիա ունեցող «Լիդիան Արմենիայի» գործունեությունը սկսել-չսկսելը։ Ներքին ներդրողների նկատմամբ էլ իրականացվեցին հալածանքներ՝ սկսած հարկային տեռորից վերջացրած քրեական գործերի հարուցումով և ձերբակալություններով։ Բնական է, որ այս ամենն, ի վերջո, արտացոլվելու էր ներդրումային միջավայրի վրա։ 2019 թ․-ին օտարերկրյա ներդրումները նախորդ տարվա համեմատ մնացին անփոփոխ։ Այս տարի դրանք արդեն նվազել են։ Ներկա պահին հայտնի են տարվա երեք եռամսյակների՝ հունվար-սեպտեմբերի  ցուցանիշները։

Ըստ այդ ցուցանիշների այս տարվա ինը ամիսներին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդումները կազմել են 112,3 մլն դոլար։ Անցած տարի՝ 2019 թ․-ի նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը 185,6 մլն դոլար էր, իսկ 2018 թ․-ի նույն ժամանահատվածում՝ 186,4 մլն դոլար։ Ընդ որում, 2018 թ․-ի այդ ներդրումների ավելի քան կեսը կատարվել էին տարվա առաջին եռամսյակին՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք։

Եվս մեկ հանգամանք, որի վրա հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել։ Օտարերկրյա ներդումները Հայաստանից սկսել են դուրս բերվել մինչև արցախյան պատերազմը, և այս իշխանությունը չի կարող այն վերագրել պատերազմին։  Թե ի՞նչ կլինի տարվա վերջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների հետ, դժվար չէ ենթադրել։ Մեկ անգամ ևս ստիպված ենք եզրահանգել, որ ներկայիս իշխանությունը պարզապես անդունդն է գլորել  երկիրը։

Արա Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ