05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հիմա՞ ինչն ա խանգարում, որ ներկայացնես էն տեքստը, ինչի տակ պետք ա ստորագրես». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծն խաբեբան ու փոքրիկ դուխավիկը…

Նա այդպես էլ ժողովրդի հետ ազնիվ չգտնվեց…

Նոյեմբերի 9-ին սառը ցնցուղ մատուցեց համայն հայությանը, Հայրենիքի 1/4-ը մսխեց… 

Լավ, ա՜յ ստախոս, հիմա՞ ինչն ա խանգարում, որ ժողովրդին ներկայացնես էն տեքստը, ինչի տակ ամսի 11-ին պետք ա ստորագրես…

Թե՞ արդեն էնքան ոչինչ ես, որ դու էլ չգիտես, թե ինչ ես ստորագրելու, բայց ստորագրելու ես:

Կոչ եմ անում 17 ընդդիմադիր ուժերին՝ հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որ եթե գլխավոր ստախոսի ստորագրելիք փաստաթղթում կոնկրետ նշում չլինի մեր զոհվածների մարմինների, ռազմագերիների և անհետ կորածների անհապաղ վերադարձի ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխախտելու՝ Ադրբեջանի պարտավորության մասին, ապա միասնական ընդդիմությունը չի ճանաչում Փաշինյանի ստորագրությունը, ուստի և՝ դրանից բխող պարտավորությունները…

Հը, Նիկոլ տղա, կարա՞ս էդքանն ընդեղ ասես ու, եթե չհամաձայնեն, ոչինչ էլ չստորագրես, թե՞ կարող ա վախից լեզուդ կուլ գնա, խեղդվես…

Հլը մի անգամ փորձիր իսկապես դուխով ըլնես, այլ ոչ միայն գլխարկով…»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ