25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի բաղձալի աթոռն ու առաքելությունը՝ խառնել ինչքան կարող է․ Փաստ

Այսօր ով ինչպիսի կարծիք հայտնում է, արժանանում է «ստանդարտ» որակումների. այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությունում կա՛մ «զոմբի» են, կա՛մ «5000 դրամանոց», կա՛մ «պիցցայակեր», էլ չենք խոսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները պաշտոնակռիվ են տալիս: Բոլորը՝ տասնյակ հազարավորներն անխտիր՝ եկեղեցու քահանայից սկսած՝ մինչեւ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ կամ հայտնի դերասան:

Արդյունքում վերից վար կամ վարից վեր իսպառ բացակայում է որեւէ տեսակի դիսկուրս, որեւէ առողջ բանավեճ, կամ ընդհանրապես բանավեճ: Ամեն ինչ հանգում է «սամ դուռակ»-ի:

Բոլորը բոլորին հայհոյում են (որոշ կանայք՝ ամենաթունդը), բոլորը բոլորին անիծում են (որոշ տղամարդիկ՝ ամենաթունդը), բոլորը բոլորին ատում են: Ու ամենասարսափելին՝ բոլորն ուզում են բոլորին գնդակահարել կամ գոնե բանտարկել: Այնպես չէ, որ մեր հանրության մեջ չարություն ու ատելություն չի եղել, սակայն, հանուն արդարության, պետք է արձանագրենք, որ այդ ամենը ուժգնորեն գեներացվեց 2018 թվականի հայտնի դեպքերից հետո, երբ բաղձալի աթոռին հասավ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս իր թիմի հետ երկուսուկես տարի սփռել է միայն ատելություն, թշնամանք, այսօր էլ շարունակում է մաքսիմալ պառակտել ժողովրդին, միմյանց դեմ հանել, իր փոքրաթիվ «աջակիցների» միջոցով սպառնալիքներ հնչեցնել, մի խոսքով՝ խառնել ինչ հնարավոր է:

Արդյունքները երեւում էին դեռ 1-1,5 տարի առաջ, իսկ հիմա այդ ամենը հասել է ծայրահեղության գագաթնակետին: Մենք հիմա այս առումով այնպիսի մի վիհի առջեւ ենք, որ մի թեթեւ հրում է պետք անդունդում հայտնվելու համար: Իսկ իշխանական պատգամավորները շարունակում են խոսել «իմ ընտրողների» մասին (իրականում նրանցից ոչ ոք ընտրող չունի, միակը, որ ընտրող է ունեցել, Նիկոլ Փաշինյանն է), կարծես ոչինչ չի եղել, կարծես սովորական ներքաղաքական գործընթացներ են, չեն եղել հազարավոր զոհերը, տարածքային կորուստներն ու կապիտուլյացիան։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ