08 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Պարգեւավճար կստանան․ Հրապարակ

Թերթի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2 շաբաթ առաջ հրավիրել է Երեւանի ավագանու 3 խմբակցությունների ղեկավարներին՝ 2021 թ․ բյուջեն քննարկելու:

Ներկայացրել է բյուջեի 2 նախագիծ, մեկը՝ պարգեւավճարներով, մյուսը` առանց: Սա 3-րդ տարեկան բյուջեն է, որ ընդունում է Մարությանը։ Նախորդ 2 տարին երբեւէ չի նախաձեռնել ընդդիմադիրների հետ բյուջեի նախնական քննարկում․ միշտ իրենք կազմել են, ուղարկել՝ առաջարկություններ ստանալու։

Ընդդիմադիրներն ասել են, որ պահանջում են կառավարության հրաժարականը եւ հիմա չեն պատրաստվում Մարությանի հետ բյուջե քննարկել, ու հիշեցրել են, թե ժամանակին քանի առաջարկ են արել, բայց իրենց կարծիքը հաշվի չի առնվել: Բայց հասկացել են, որ Մարությանն ուզում է պարգեւավճարների հարցը թողնել ավագանու վրա` ազատվելով պատասխանատվությունից ու հետագա քննադատություններից: Սակայն արդյունքում մնացել է «Իմ քայլի» հույսին, որը հաջորդ տարվա համար 1 մլրդ-ի պարգեւավճարներ է առաջարկել, ինչը պակաս է նախորդից, որպեսզի աղմուկ չբարձրանա, բայց պարգեւավճարներ էլ ստանան:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ