27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Պատերազմի օրերին բանակին աջակցողներից շատերը հետ են պահանջում իրենց փողերը․ Հրապարակ

Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումարներ փոխանցած մեր հայրենակիցներից ոմանք խորապես զղջում են, որ փոխանցումներ են արել, եւ այսօր շատերը հետ են պահանջում իրենց փողերը, բայց հետ ստանալու մեխանիզմներ չկան։

Սակայն առավել անհեթեթ վիճակում են հայտնվել նրանք, ովքեր ոչ թե հիմնադրամին են փոխանցել, այլ՝ անհատ անձանց, որոնց ասոցացրել են բանակի ու պատերազմի հետ, ուղղակի կանխիկ մեծ գումարներ են տվել՝ մտածելով, որ դրանք կծառայեն զենք-զինամթերք գնելուն, սակայն այդ գումարները հիմնականում գրպանվել են։

Ընդ որում, ոմանց նույնիսկ գումարի ծախսերի մասին «չեկեր» են տրամադրել, որոնք պարզվել է՝ կեղծ են եղել։ Այդ մարդիկ հիմա չգիտեն, թե ումից հետ ուզեն իրենց փողերը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ