10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Արժե՞ր «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ, ու, վերջապես, կյանք, հող ու հայրենիք մերժել

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին:

«Ամեն դատարկ դագաղ՝ հասցեագրված ողջ մարդուն, ուշ թե շուտ տեր է գտնում: Ցավոք, քաջ զինվորը պառկեց դրա մեջ, իսկ հիմա հարց տվեք ձեզ՝ ո՞վ սպանեց:

Ամեն չար անեծք՝ հասցեագրված անգամ ամենաանընդունելի անձին, ուշ, թե շուտ վերադառնում է անիծողին: Մի հարց էլ տվեք՝ ո՞վ անիծեց:

Ամեն սուտ մեղադրանք դառնում է իրական դատավճիռ այն հորինողի համար: Եվս մի հարց՝ ո՞վ դատեց:

Դավաճանի պիտակը հերոսի վրա զոռով-շառով կախողն ուշ, թե շուտ սեփական ճակատին է դաջում այն: Հարց՝ ո՞վ պիտակավորեց:

Բոլոր այս հարցերի պատասխանը մեկն է` մենք՝ ես, դու, նա, մենք՝ հայը:

Դժբախտաբար հաջողվեց անել քայլ, մերժել անձեր քաղաքականության մեջ…

Բայց հետո արժե՞ր հաջորդիվ «հպարտ» քայլերով Աստծուն մերժել, եկեղեցին, ընտանիքը, հային մերժել պատմության մեջ, ու, վերջապես, կյանք, հող ու հայրենիք մերժել:

Հարց տանք մեզ՝ ո՞վ է մեղավոր: Ու վերջապես անենք միակ ճիշտ քայլն ու ասենք՝ մենք»: 

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ