23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սրանց իշխանության մնալուն հակասում է մեր նահատակներին պատշաճ ու հերոսին վայել հրաժեշտ տալը. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Անհետ կորածների և մեր նահատակների աճյունների որոնման աշխատանքները չիրականացնելու կամ դրանք ոչ պատշաճ իրականացնելու ողջ պատասխանատվությունը կրում է Նիկոլը։
 
Վերջինս, չունենալով նվազագույն հարգանք ու հեղինակություն, չունի որևէ ազդեցություն այս գործընթացների վրա։
Պատերազմի հետևանքների վերացման համար անհրաժեշտ քայլեր որևէ ուղղությամբ իրականացված չեն։ Հայաստանի «ղեկավարությունը» չի կարողանում ապահովել ՀՀ լիիրավ մասմակցությունը։ Ցանկացած հարց, լինի այն հընթացս կարգավորվող, թե կենսական նշանակություն ունեցող, լինի այն Արցախի, թե ՀՀ-ի հետ կապված լուծվում է ՌԴ և մեր թշնամի պետության իշխանության զրույցներով։
 
Որտե՞ղ է այստեղ տրամաբանությունը։
Մի թե՞ այսպիսի՞ն է մեր սպասումը եղել մեր երկրի դերի ու նշանակության մասին։
Նիկոլի իշխանությունը պահելու մոլուցքը ոչնչացնելու է ամեն ինչ իր ճանապարհին՝չշրջանցելով անգամ մեր պետականության մնացած փլատակները։
 
Հ.Գ. Որքա՞ն կարելի է աթոռը պահելու համար չկազմել անհայտ կորածների ցուցակները։ Անգամ Լավրովն է ասել, որ մինչ այժմ չկան անհայտ կորածների ցուցակները։
Սրանց իշխանության մնալուն հակասում է մեր նահատակներին պատշաճ ու հերոսին վայել հրաժեշտ տալը։ Իրենք զրկում են մեզ անգամ դրանից»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ