18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վրաստանում գտնվող եկեղեցիների պահպանության համար քայլեր կձեռնարկվեն

Հոկտեմբերի 6-8-ը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը պետական այցով եղել է Վրաստանում: Այսօր պատվիրակության անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին այցելության մանրամասները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ նման բարձր մակարդակի այց երկար ժամանակ չէր եղել: ՛՛Կարևորությունը շատ մեծ էր՛՛,-նշեց նա: Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում միջպետական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Վրաստանի Նախագահի հետ հանդիպման ընթացքում իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ, որը վտանգ է ներկայացնում բոլոր երկրների համար:

Այցի ընթացքում անդրադարձ է եղել նաև արտաքին քաղաքական վեկտորին, քանի որ Վրաստանը ընտրել է ԵՄ-ի ուղին, իսկ ՀՀ-ը՝ ՄՄ-ի, սակայն երկու երկրների պետական այրերը նշել են, որ սա չպիտի լինի այս երկու ժողովուրդներին ու պետություններին իրարից զատելու պատճառ ու պետք է գտնել այն ճանապարհներն ու ուղիները, որ թույլ կտան փոխլրացնել իրար, լինել էական գործընկեր, կամուրջ միմյանց համար:  

Հայկական կողմը վրացական կողմի ուշադրությունը հրավիրել է Վրաստանի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին եւ, մասնավորապես, ընդգծել է, որ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել Մուղնեցոց Սուրբ Գեւորգ, Սուրբ Նշան եւ Սուրբ Նորաշեն եկեղեցիների վերականգնման եւ պահպանության ուղղությամբ: Գալուստ Սահակյանն անդրադարձել է եւս մեկ խնդրի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելելու երեւույթին: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ որոշ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել, որ հայ-վրացական սահմանային անցակետերում վրաց սահմանապահների կողմից արգելվել է վերջիններիս մուտքը Վրաստանի տարածք: 

Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի վերջին դիտարկմանը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահն ափսոսանք է հայտնել նման միջադեպերի առնչությամբ եւ հույս հայտնել, որ խնդիրը կկարգավորվի: 

Հերմինա Նաղդալյանը հայտնեց, որ Գալուստ Սահակյանը Վրաստանի խորհրդարանականներին հրավիրել է մասնակցելու ապրիլին Երեւանում կայանալիք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը համապատասխան անդրադարձ կկատարի մարդկության դեմ իրականացված այդ ոճրագործությանը:

Աշխատանքներին ակտիվորեն մասնակցություն է ունեցել նաև Վրաստանի դեսպան Յուրի Վարդանյանը: Նաղդալյանի խոսքով՝ ինչպես յուրաքանչյուր տեղ, այս երկրում ևս սիրված է լեգենդար մարզիկը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ