11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Հայերի 81 տոկոսը դեմ են սահմանադրական բարեփոխումներին

 

Հայաստանի հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին: Դա ժողովրդավարության հաստատմանը ուղղված կարևորագույն գործողություններից մեկն էր: Սակայն 2013թ. կարևորագույն քաղաքական գործընթացներից եղավ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու ՀՀ նախագահի նախաձեռնությունը: Սակայն այն բոյկոտվեց ոչ միայն քաղաքականա ուժերի, այլ նաև որոշ դեպքերում հենց ՀՀ քաղաքացիների կողմից: ”Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ”  հասարակական կազմակերպությունը  Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է ”Հայաստանի քաղաքական գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացում ” ծրագիրը: Այսօր ծրագրին մասնակցած փորձագետները ամփոփեցին արդյունքները: Ծրագրի փորձագետ, սոցիոլոգ Լիանա Բալյանը ներկայացրեց 1300 հարցվածների շրջանում արված հետազոտության արդյունքները:

”Բնակչության իրազեկվածությունը սահմանադրական փոփոխություններից այնքան էլ բարձր չէ. ըստ բնակչության շրջանում կատարված հարցումների` միայն 46,8 տոկոսն է տեղյակ, որ նախատեսվում է սահմանադրության փոփոխություն,  53,2 տոկոսը տեղյակ չէ”,-նշեց փորձագետը:

Բալյանի փոխանցմամբ բնակչության շուրջ 81 տոկոսը դեմ է սահմանադրական բարեփոխումներին:

 Փորձագետ  Արա Ղազարյանը նշեց. ‘’Մենք բխեցնում ենք մի միտք`  կարևորը եթե ընտրությունների լեգիտիմությունը  չապահովվի, խորհրդարանական համակարգը կրկին կտանի միապետության: Եթե նորից պետական  մարմիններին քաղաքացիական  ուժերը չզսպեն, ոինչ չի ստացվի’’:

Փորձագետները այնուամենայնիվ նկատեցին, որ ներկայիս սահմանադրությունը բարելավելու և լրացնելու կարիք ունի:

Մանրամասները` քիչ անց տեսանյութում:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ