05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանական 13 հեռուստաալիքներով հայկական տեսանյութ է ցուցադրվել /տեսանյութ/

Ադրբեջանական 13 հեռուստաալիքներով ռուսերեն հետկադրային տեքստով և ադրբեջաներեն ենթագրերով հայկական տեսանյութ է ցուցադրվել։ Armenian Social Media Army–ի խմբում նշված է, որ իրենց թիմին հաջողվել է կոտրել ադրբեջանական հեռուստաալիքներն ու ուղիղ եթերում ցուցադրել հայերի պատրաստած տեսանյութը։

«Այսօր` Հայաստանի ժամանակով 11:00-ին, մի քանի անքուն գիշերներից հետո մեր գործընկերների հետ համատեղ մտանք ադրբեջանական 13 հեռուստաալիքների եթեր, որտեղ մեսիջով դիմեցինք Ադրբեջանի ժողովրդին։ Միայն 10 րոպե հետո նոր ֆայմեցին անջատել վիդեոն

Սրանք էլ էն ալիքները, որոնցով հեռարձակումը գնացել ա՝
CANLI
arb24
arb
Gunasarb
Ganli
CBC
itv
CBCsport
DUNYATV
MadaniyyatTV
IDMANTV
XAZAR
ATV»,– գրել է թիմի անդամներից մեկը՝ Վանիկ Չալոյանը։

Տեսանյութը նաև տարածված է Youtube–ում։ Մինչ ադրբեջանցիներն ու թուրքերն ակտիվ բողոքում են, արգելափակում տեսանյութը յութուբյան ալիքներից մեկում, այն արագորեն ներբեռնվում և տարածվում է մեկ ուրիշով։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ