21 Հունիսի, Saturday, 2025
KFC

“Շալվարները տան, բերեք…պառազիտներ”. եռյակին ոչ բոլորն էին ուզում լսել

 “Բավական գեղեցիկ, հաճելի տիկին եք, ուզում եմ ձեզ բարևել, շատ լավ եք արել”,-այսօր Հրազդանում եռյակի մարզային հանդիպման ժամանակ ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` դիմելով կանանցից մեկին, ով տեղից բացականչում էր, որ չի հավատում եռյակին, և իրենք բավական ապահով են ապրում:

“Ազատ խոսքի իրավունք Հայաստանում կա, նրանք, ովքեր ուղարկել են ձեզ, ասեք` շալվարները տան, ձեզ հետ բերեք: Ովքեր ուղարկել են, պառազիտներ են, սինլքորներ են, բաշիբոզուկներ են, վաղը, մյուս օր իրենց կանանց ու քույրերին են ուղարկելու, բայց մենք կխնայենք նրանց էլ, կասենք` ինչ հաճելի տիկին եք”,-ասաց Ռ. Հակոբյանը: Կանայք պատասխանեցին, որ իրենց ոչ ոք չի ուղարկել:

Նա իր ելույթում քննադատեց Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը, և հայտարարեց, որ իշխանությունն օր առաջ պետք է հեռանա: Ապա կրկին դիմեց տիկնոջը, ով հարցնում էր, թե ինչու պիտի իշխանությունը հեռանա. “Հրաշալի ու հաճելի կին եք”,-ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ