11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Մի խանգարեք, ով չի ուզում լսել, կարող է գնալ. Ա. Մարտիրոսյանը` հրազդանցի տիկնոջը

Այսօր եռյակի երկրորդ մարզային ահնդիպումը Հրազդանում է: Ի տարբերություն Աբովյանի` այստեղ հանրահավաքի մասնակիցների թիվը բավական քիչ է: Երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խոսափողի մոտ հրավիրեց “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, առաջին շարքում կանգնած կանանցից մեկը գոռաց. “Չենք ուզում լսել”:

“Շատ ճիշտ եք անում, որ չեք ուզւոմ լսել”,-արձագանքեց Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ այս երեք ուժերի միասնությունը պետք է յուրաքանչյուրին: “Մի խանգարեք, ով չի ուզում լսել, կարող է գնալ: Իշխանություններն անցել են պրովոկացիների գիրկը, այդպիսի քաղաքացիներ կան, բայց չմեղադրեք նրանց, դա մեր խնդիրն է, որ այնպիսի պայմաններ չենք ստեղծել, որ այդպիսի քաղքացիները գումարի դիմաց չգան այստեղ ու սադրեն”,-ասաց նա:

Ա. Մարտիրոսյանը նկատեց, որ եռյակը պայքար է ծավալում հանուն Հայաստանի, Ղարաբաղի, այն ազատամարտիկների, ովքեր պայքար են ծավալել ու արյուն են թափել: Ապա նա նշեց, որ այսօր ոչ մի կուսակցության դրոշ չկա հանրահավաքին, ծածանվում են միայն եռագույններ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ