11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Կենդանու նման մի անասուն. պատժել ոսկու շուկայի տիրոջը

“Արդյոք Սահմանադրությունն է մեղավոր, որ Ոսկու շուկայի տերը, կենդանու նման մի անասնուն, անասնակերպի մեկը ուղղակի քացով իր աշխատողների սեղաններն էր ջարդում”,-այսօր Հրազդանում եռյակի մարզային այցելության ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

“Այդ կենդենակերպը պիտի ենթարկվի պատասխանատվության”,-հավելեց նա: Ըստ նրա` իշխանություններն ու իրավապահ մարմինները չպիտի թույլ տան իր տարածքում վարձակալած քաղաքացիների սեղանիկները կոտրել, և պատճառաբանել, որ իր աշխատակիցները սահմանադրությամբ իրենց բողոքն են արտահայտում: Հիշեցնենք, որ երեկ Ոսկու շուկայի տերը կոտրել էր իր աշխատակիցների տաղավարները, ովքեր այդ պահին գտնվել են կառավարության շենքի դիմաց:

Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ ահագնացել է արտագաղթը: “Գնացեք, արտագաղթի ավտոբուսները նայեք, որ բոլոր մարզերից տասնյակներով ընտանիքներին տեղափոխում են Ռուսաստան:

Այս ամենը փոխելու համար Սահմանադրություն պետք չէ փոխել, պետք չէ այն փոխել` ազատ ու արդար ընտրություններ անելու համար, թող լինի լեգիտիմ իշխանություն”,-ասաց Ն. Զոհրաբյանը:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ