11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

”Ընդդիմությունն այս ամենն առաջին օրվանից տեսել է”. Վ. Օսկանյան

Քիչ առաջ Աբովյանում մեկնարկեց Ազգային ժողովի ոչ իշխանական եռակի հանրային իրազեկումը: Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում, թեկուզեւ սպասվում էր, որ Աբովյանում նա կմասնակցի:

Առաջինը ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը: Ակտիվորեն քննադատելով իշխանություններին` նա նշեց, որ Հայաստանում աղքատությունը երբեք նման չափի չի հասել, որքան հիմա է, նվազել են արտաքին ներդրումները, նվազել է բնակչության քանակը, “իշխանությունները տապալվել են ու հաջողության չեն հասել”:

“Ընդդիմությունն այդ ամենն առաջին օրվանից տեսել է, պատճառը քաղաքական մենաշնորհն է, քանի որ ամեն ինչ ղեկավարում է մեկ կենտրոնից”,- ասաց պատգամավորը:

Օսկանյանը նաեւ նշեց, որ չնայած իշխանությունը կատարեց վարչապետի փոփոխություն, եւ իրենք հիմա հնարավորություն են տվել նոր վարչապետին իրացնելով իրենց 12 կետերը, սակայն նա ոչինչ չի արել: Օսկանյանը շեշտեց, որ ոչ մի անգամ ընդդիմությունն այսքան միասինական չի եղել, եւ այդ միասնականությունը պետք է ոգեշնչի ներկաներին:

Աբովյանցիներին նա հրավիրեց հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակ:

Մանրամասները` տեսանյութում, քիչ անց:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ