29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քննարկում ԱԺ հանձնաժողովում

Այսօր Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ
ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու
մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ
Միրումյանը: Նա նշել է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ
եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է
առաջացել վերանայել եւ լրամշակել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ
օրենքը: Ըստ նախարարի՝ օրինագծով առաջարկվում է ներդաշնակեցնել աուդիտորական
գործունեության ոլորտին առնչվող բոլոր իրավական ակտերի պահանջները: Վախթանգ
Միրումյանը տեղեկացրել է, որ պատգամավորների ներկայացրած առաջարկների հիման
վրա օրինագիծը լրամշակվել է:

Հանձնաժողովը քննարկված օրինագծին դրական եզրակացություն է տվել՝ առաջիկա
քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ նաեւ քննարկել են ԱԺ պատգամավոր Արփինե
Հովհաննիսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում
լրացումներ կատարելու մասին» եւ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում
լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող Արփինե
Հովհաննիսյանը նշել է, որ ներկայացված փաթեթի նպատակն է լրացուցիչ երաշխքիներ
ստեղծել վարկային պայմանագիր կնքած քաղաքացիների իրավունքների եւ օրինական
շահերի պաշտպանության համար: Ըստ հեղինակի՝ վարկային հարաբերությունների
ներկայիս իրավակարգավորմամբ վարկատուին հնարավորություն է տրվում
միակողմանիորեն փոփոխել վարկային պայմանագրով սահմանված տոկոսադրույքը կամ
տոկոսների հաշվարկման կարգը, ինչը գործնականում կարող է չարաշահումների տեղիք
տալ:

Այդ իսկ պատճառով առաջարկվում է, որ հաստատուն տոկոսադրույքով վարկային
պայմանագրում չի կարող սահմանվել այնպիսի դրույթ, որը հնարավորություն կտա
վարկատուին միակողմանիորեն փոխել տոկոսադրույքը կամ տոկոսների հաշվարկման
կարգը: Նախագծերի փաթեթով նախատեսվում են նաեւ կարգավորումներ լողացող
տոկոսադրույքով վարկային պայմանագրերի համար, մասնավորապես ամրագրված է, որ
լողացող տոկոսադրույքով վարկային պայմանագրով անվանական տոկոսադրույքի
բարձրացում կարող է իրականացվել միայն եզակի դեպքերում, այն է՝ միայն
վարկատուից չկախված, արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխատեսելի այնպիսի
հանգամանքների առկայության պայմաններում, որոնք էականորեն փոխել են
տոկոսադրույքի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշները, սակայն նույնիսկ այդ
դեպքերում տոկոսադրույքը կարող է բարձրացվել ոչ ավելի քան տարեկան երկու
անգամ:
Հանձնաժողովը քննարկված օրինագծերի փաթեթին դրական եզրակացություն է տվել՝ ԱԺ
հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի
օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ