10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Skype-ի միջոցով առաջին ”Ուղիղ կապ”-ը ոստիկանությունում

Սեպտեմբերի 22-ին ճանապարհային ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով առաջին ”Ուղիղ կապ”-ը, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում էր ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Օհանյանը:
Հարցերը վերաբերում էին տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներին, դրանց բողոքարկման կարգին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ոլորտի այլ հարցերի:

Հիշեցնենք, որ սկայպի միջոցով ”Ուղիղ կապ”-ը ճանապարհային ոստիկանությունում գործելու է աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 15.00-ից 17.00-ն:

Ճանապարհային ոստիկանության Skype-ի հասցեն է՝Armenian Roadpolice

Քաղաքացիները կարող են դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրել նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ