10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Արտակարգ իրավիճակ Վարդենիսում. ծեծելով սպանել են եւ փախել

Henaran.am-ի տեղեկություններով, այս պահին ոստիկանները խիստ հսկողություն են իրականացնում Վարդենիս-Երեւան ավտոճանապարհին: Վարդենիս քաղաքում շինանյութի խանութի սեփականատիրոջ որդի Հրանտ Շաբոյանն ու նրա “հեղինակություն” համարվող ընկերը՝ Դինջ Կարենը, Մարտին Հակոբյանը, Ադամիկ Կարապետյանը, որոնք 40 եղբայրներ հանցավոր խմբի անդամներն են, ավտոմենքայով վազանց անելու համար ծեծել են Ծովակ գյուղի բնակչին եւ իր 15 ամյա որդուն: Ըստ տեղեկությունների, Ծովակ գյուղի բնակչին ծեծել են “արմատուրայով”, որի ընթացքում Ծովակի բնակիչը ստացել է բազմաթիվ վնասվածքներ եւ գանգուղեղային կոտրվածքներ:

Որդին տեսնելով հոր վիճակը՝ մոտեցել եւ մարմնով ծածկել է հորը, արդյունքում դաժանաբար ծեծի է ենթարկվել: Այսօր Երեւանում՝ հիվանդանոցներից մեկում մահացել է ծովակցին: Ծեծողները փախուստի մեջ են եւ ոստիկանությունը փնտրում է նրանց:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ