20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջին անգամ Ծնողական փառքի մեդալ

Սեպտեմբերի 21-ի Անկախության տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցավ պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն: Մինչ այժմ սահմանված պետական բարձր պարգեւներին ավելացել են

“Երախտագիտության մեդալը”, “Աշխատանքային վաստակի համար” մեդալը, “Ծնողական փառքի” մեդալը, “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” շքանշանը եւ Բարեկամության շքանշանը:

Ընտանիքի կայացման եւ ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, 13 զավակ ունենալու եւ դաստիարակելու, նրանց ֆիզիկական, հոգեւոր եւ բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Թամարա ԹԱՐՈՅԱՆԸ (հետմահու) եւ Վոլոդյա ՄԿՐՏՉՅԱՆԸ  պարգեւատրվել են “ Ծնողական փառքի մեդալով”:

Տտնտեսության բնագավառում արգասաբեր աշխատանքի համար  “Երախտագիտության մեդալով” պարգեւատրվել են

“Ախուրյան-Արաքս-ջրառ”  ՓԲԸ-ի տնօրեն Էդուարդ Մյասնիկի ՍԱՐԳՍՅԱՆԸ,

“Շենիկ” ՋՕԸ–ի գործադիր տնօրեն Սամվել Հրայրի ՍԱՐԳՍՅԱՆԸ

“Նոյեմբերյան” ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Սեդրակ Սանդրիկի ԵՍԱՅԱՆԸ

 “Արարատ” ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Խաչիկ Նվերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

“Վաղարշապատ” ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Սուրիկ Սարիբեկի ՍԵԴՐԱԿՅԱՆԸ

“Շիրակ” ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Մամիկոն Անդրանիկի ՂԱԶԱՐՅԱՆԸ

Գիտատեխնիկական բնագավառի զարգացման գործում ներդրած ավանդի համար “Սինոփսիս-Արմենիա”» ՓԲԸ-ի տնօրեն Հովիկ Զավենի ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ

“Գորիսի Գամմա” ԲԲԸ-ի կոնստրուկտորատեխնոլոգիական բաժնի պետ Կառլեն Գրիգորի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ

 Մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար “Երեւանյան հեռանկարներ” միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր տնօրեն Սոնա Լեւոնի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Դուդուկագործ վարպետ, դուդուկահար Միխայիլ Կոնստանտինի ՍԱԴՈԵՎԸ

Խաչքարագործ Սերգեյ Միհրանի ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 Բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի համար “Աշխատանքային վաստակի համար” մեդալով պարգեւատրվել են

 “Ավան կանաչապատում” ՓԲԸ-ի տնօրեն Յուրա Երվանդի ԾՈՎԱՆՅԱՆԸ

“Երքաղլույս” ՓԲԸ-ի արտադրատեխնիկական բաժնի պետ Նուբար Շավարշի ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

“Կենտրոն կանաչապատում” ՓԲԸ-ի տնօրեն Արտակ Կարապետի ՄԱՐՈՒՔՅԱՆԸ

“Արմենիան Քափըր Փրոգրամ” ՓԲԸ-ի Ալավերդու պղնձաձուլարանի կոնվերտերավար Գագիկ Մարտունի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 “ՀԱԷԿ” ՓԲԸ-ի ջերմային ավտոմատիկայի եւ չափումների արտադրամասի էլեկտրագազաեռակցող Մարտիկ Իվանի ՈՒԴՈՒՄՅԱՆԸ

“Երեւանի ՋԷԿ” ՓԲԸ-ի կաթսատուրբինային արտադրամասի կաթսայական սարգավորումները նորոգող փականագործ Գրիգորի Սուրենի ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

“Մեգերյան կարպետ” ԲԲԸ-ի գորգագործուհի Ջուլիետա Անդրեասի ՍԵԽԼԵՅԱՆԸ

“Ինտերստանոկ” ԲԲԸ-ի փականագործ-վերանորոգող Վարդան Հովհաննեսի ՄԿՐՏՉՅԱՆԸ

Վանաձորի “Բազում ֆիրմա” արտադրական կոոպերատիվի փռողգծագրող բանվորուհի Սվետլանա Համբարձումի ԱՂԱՋԱՆՅԱՆԸ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ