19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ղազախստանը ցանկանում է հոկտեմբերի 10-ին տապալել Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին.Հայկական ժամանակ

“Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչները Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներին դիվանագիտական խողովակներով տեղյակ են պահել, թե հնարավոր է իրենք մինչև հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք հանդիպումը չհասցնեն վերջնական եզրակացության հանգել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու փաթեթի վերաբերյալ:

Ըստ մեր տեղեկությունների՝ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչներն ասել են, որ դրա համար իրենց հարկավոր կլինի ևս հինգ օր, այսինքն՝ իրենց վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի հոկտեմբերի 15-ին:

Ղազախստանի նման դիրքորոշումը նշանակում է, որ նրանք մտադիր են հոկտեմբերի 10-ին ևս տապալել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս հարցով Հայաստանի դիվանագետները խորհրդակցություններ են սկսել ՌԴ ԱԳՆ և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Վերջիններս տեղեկացրել են, որ իրենք զայրացած են Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի պահվածքից և ՌԴ ղեկավարությունը վճռական է տրամադրված՝ հոկտեմբերի 10-ին Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ապահովելու համար”:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ