11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչպե՞ս է հնարավոր «համերաշխության» մասին խոսել քեզ «երկրորդ սորտի մարդ» համարողների հետ. Ռուբեն Մելիքյան

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Ազգային ժողովում ընթացող ոչ միայն հակաիրավական, այլև ամոթալի քննարկման կապակցությամբ հիշեցի 2019 թվականի հունիսին հրապարակավ ասված խոսքս.

«Ես իմ ողջ հանրային գործունեության ընթացքում եղել եմ կամուրջներ կառուցող, սուր անկյուններ հարթող, համերաշխությունը իմ լումայով ավելացնող։ Հիմա իշխող քաղաքական թիմը խրամատներ է փորում և ինձ ու իմ պես շատերին առաջարկում ընտրել։ Դա՛ չէ իմ ցանկությունը, բայց եթե ներքին խրամատներ են փորվում և ինձ պարտադրում են ընտրել, ես իմ պարտքն եմ համարում ընտրել խրամատ փորողի հակառակ խրամատը»։

Ավելացնեմ միայն, որ չեմ հասկանում, թե ինչպե՞ս է հնարավոր «համերաշխության» մասին խոսել քեզ «երկրորդ սորտի մարդ» համարողների հետ։ Անկեղծորեն չեմ հասկանում»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ