23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զոհերը երիտասարդ կանայք են

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում ոստիկանության կատարած աշխատանքները՝ տեղեկացնելով, որ նման հանցագործությունների աճն ակնհայտ է:

“Ոչ միայն այս ոլորտի հանցագործություններն են աճում, այլ նաեւ դիմելիության մակարդակն է աճում: Ավելորդ է մանրամասնել կիբերհանցագործության պատճառները: Միայն կազմակերպված հանցավորության դեմ վարչությանը 2013-2014 թվականներին դիմել են 224 քաղաքացի”,-ասաց նա: Ոլորտի պատասխանատուի խոսքով,  վերջին ժամանակներում արձանագրել են գործարար նամակագրության մեջ մտնելու դեպքեր, ինչպես նաեւ սիրախաղի միջոցով հափշտակումները, որոնք ամենաշատն են:

 Հիմնական զոհերը երիտասարդ կանայք են: Արձանագրվել են նաեւ ավտոմեքենաների առեւտրի գործում խարդախությունների դեպքեր, քիչ չեն մանկական պոռնոգրաֆիա ներկայացնելու, պոռնկական նյութեր տարածելու դեպքերը:

Դրանք հիմնականում կատարվում են նախապես մշակված ձեւերով: 2013-ին արձանագրվել է անառակաբարո գործողությունների երկու դեպք, երկու դեպքում էլ հանցագործությունը սկիզբ է առել սոցիալական ցանցով, նամակագրությամբ: Մեկ այլ դեպքում հանցավորի աշխատանքն առնչվել է երեխաներին:

 “Եզակի են պոռնկագրական նյութերի տարածումներն “am” տիրույթում: Մենք պարբերաբար դիտարկումներ ենք իրականացնում, հիմնականում թիրախային այն կայքերն են դիտարկվում, որոնց միջոցով հնարավոր է հանցագործության մասին տեղեկություն ձեռք բերել”,- ասաց Տիգրան Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ