25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Ոտքերն ամպոտ փրկիչ» կեղծ Նիկոլը. Արթուր Թովմասյան

Արթուր  Թովմասյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

« «Ոտքերն ամպոտ փրկիչ» կեղծ Նիկոլը:

Օգոստոսի 11-ին Նիկոլը շնչակտուր միացավ հաղթելու կապակցությամբ Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքներին: Այդ իմաստով, Հայաստանից շնորհավորանքը, ինչ խոսք, անպատեհ է, հատկապես հաշվի առնելով այն, թե հայաստանյան գործող իշխանություններն իրենց համար ինչպիսի չափորոշիչներ ու արժեհամակարգեր են ելույթներում հռչակել։ Իրեն «գերլիբերալ» հռչակած Նիկոլը միանգամից հայտնվեց «ավտորիտար» Լուկաշենկոյի կողքին, չնայած, եթե ռեալ նայենք Նիկոլը ու նրա կողմից իրականացվող քայլերը, որին ականատես ենք դառնում վերջին երկու տարիներին, վստահաբար կարող ենք նշել, որ հենց նույն ավտորիտար մակարդակում էլ նրանք ի սկզբանե եղել են, ուղղակի Նիկոլը միֆերի և ֆեյք ինդուստրիայի հաշվին կարողացել է պարբերաբար մանիպուլյացիոն գործիքակազմ կիրառել և բոլորի աչքին երևալ «բարի ու մտահոգ», «բոլորի դարդ ու ցավով ապրող», «ոտքերն ամպոտ փրկիչ»:

Եթե հաշվի առնենք, որ Նիկոլը Լուկաշենկոյին շնչակտուր շնորհավորում էր, այդ կերպ իր վերաբերմունքն ու նվիրվածությունը ԵԱՏՄ-ական «թիմին» ապացուցելու համար, որպեսզի կարողանա ինչ-որ կերպ մեղմել իր նկատմամբ անվստահության վերաբերմունքը, ապա մյուս կողմից՝ այն բավականին չհաշվարկած քայլ էր։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բելառուսում տեղի են ունենում բավականին կոշտ մեթոդներով ճնշումներ, ինչն իր հերթին՝ խոսում է որոշակիորեն գոյություն ունեցող հանրային դժգոհության մասին, այլ բան, որ որոշ հայտնի շրջանակներ (Սորոսի գրասենյակ, Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներ) ակնհայտորեն օգտվում են այս էսկալացիայից և փորձում սեփական դիրքերն ամրապնդել և շահեկան դիվիդենտներ ստանալ։

Փաշինյանական քարոզչամեքենան պնդում է այն թեզը, որ «Նիկոլը առաջնորդվել է ռեալ-պոլիտիկի սկզբունքով»: Զավեշտալի է, քանի որ այդ մասին խոսում են ռեալ-պոլիտիկից կիլոմետրերով հեռու շրջանակները, որոնք միշտ այդ երևույթին վերաբերվել են հեգնանքով դեռևս «Սերժի ժամանակներում»։ Նշվում է, թե դա արվել է որոշակի քաղաքական ենթատեքստերից ելնելով, առաջ է քաշվում այն թեզը, որ երկու պետություններն էլ գտնվում են ԵԱՏՄ և ՀԱՊԿ կազմում, ի դեպ՝ սրանք այն երկու հայտնի կազմակերպություններն են, որոնց մասին ընդդիմադիր եղած ժամանակ բավական ցինիկ ու արհամարհական արտահայտություններով է հանդես եկել այսօրվա պրոպագանդիստների «հոգևոր հայր» Նիկոլը՝ հայտարարելով, որ «ՀԱՊԿ-ն սպասարկում է բացառապես ՌԴ շահերը և գործում է միայն նրա կարգադրությամբ, չկան գործընկերային շահեր», իսկ «ԵԱՏՄ-ն Հայաստանի վզին փաթաթել են ՌԴ ստրուկը դառնալու համար»։

Այս ամենը ցույց է տալիս Նիկոլի իրական դեմքն ու նրա իրական կերպարը, այն, որ նույն մեթոդներով և ավելի կոշտ, հանրային դժգոհությունը կճնշի հենց նույն Նիկոլըը, ով իրեն հռչակել է սուպերդեմոկրատ։ Ի դեպ, բոլորս փաշինյանական ռեպրեսիվ գործողություններին ականատես դարձանք նախորդ տարի Իջևանում տեղի ունեցող բողոքի ցույցերի օրերին, երբ մայրաքաղաքից մի քանի տասնյակ ավտոբուսներով ոստիկանության ներքին զորքերը տեղափոխվել էին Նիկոլի ծննդավայր Ւջևան։ Ավելին, բոլորովին վերջերս մենք ականատես եղանք, թե ինչպիսի բռնի ուժ է կիրառվում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ցույցեր իրականացնողների նկատմամբ։

Հ.Գ. Քանիցս նշել եմ, որ ցանկացած քաղաքական գործչի համար առաջնային նշանակություն ունի սկզբունքայնությունը։ Հակառակը՝ անսկզբունքայնությունը զուտ թուլություն է, այն էլ՝ ղեկավարի պարագայում:

Հ.Գ.Գ.Եթե ամեն ինչ դիտարկվում է ռեալ-պոլիտիկի դիրքերից, ապա չպետք է բացառենք, որ հենց նույն ռեալ-պոլիտիկի սկզբունքով նման գործողություններ կիրառվեն նաև Հայաստանում, ինչը փաշինյանական ռեժիմի համար լրիվ ընդունելի է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ