Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում #2. Վահրամ Միրաքյան
Գործարար Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ճիշտ են անում, որ ՀԴՄ չեն խփում #2
Շարունակեմ երեկվա գրառումս: Երեկ հիմնավորեցի, թե ինչու է տրամաբանական ՀԴՄ չխփելը, հիմա ասեմ, թե ինչու է տրամաբանական, որ Հայաստանում բիզնեսները հիմնականում չեն աճում:
Կարողա տարօրինակ թվա, բայց Հայաստանում որոշ ոլորտների բիզնեսների չմեծանալու, չաճելու, շատ աշխատատեղեր չբացելու հիմնական պատժառներից մեկն էլի շրջհարկի մասին օրենքն է:
Ինչու՞: Որովհետև շրջհարկի օրենքով մինչև 115 միլիոն տարեկան շրջանառության դեպքում բիզնեսը գործում է էնպիսի հարկային դաշտում, որ 115 միլիոնն անցնելու դեպքում շատ կտրուկ փոխվում է հարկային բեռը, ինչի պատճառով բիզնեսը ստիպած է կտրուկ, 20%-ի սահմաններում ծառայություների գինը բարձրացնել, իսկ, եթե 20% գինը բարձրացնի, ապա չի կարող մրցակցել իր հարևանությամբ գործող մրցակիցների հետ, որոնք շրջհարկով են աշխատում:
Ստացվում է, եթե բիզնեսն ուզում է շահույթ ստանալ, գոյատևել, ապա չպետք է աճի: Աբսուրդ: Ֆիննախի հետ խոսելուց էլ նրանք նշում են, որ հսկայական թվով բիզնեսներ գալիս հավաքվում են շրջհարկի շեմի տակ: Էդ նշանակում է, որ էդ հազարավոր բիզնեսների աճը օրենքով կանգնեցնում ենք: Շրջհարկի մասին օրենքով: