03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ ԵԿ տարածքային կազմակերպության հավաք՝ Ծաղկաձորում

Ծաղկաձորում սեպտեմբերի 12-14-ն ընթանում է ՀՀԿ Արարատի տարածքային երիտասարդական կազմակերպության եռօրյա հավաքը, որին մասնակցում է 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդ:

Հավաքն առավելապես ունի գախափարախոսական ուղղվածություն։ Այս 2 օրերի ընթացքում անցկացվել են «Ով է Գարեգին Նժդեհը մեզ համար»  և «Երիտասարդության ակտիվության կարևորությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրերով քննարկումներ, «Միասնական երիտասարդության կարևորությունը հայ իրականության մեջ» թեմայով դասախոսություն։

Սեպտեմբերի 13-ին հավաքի մասնակիցները հանդիպեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի, Կարինե Պողոսյանի, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի և ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահ Գագիկ Բենիամինյանի հետ:

Իր խոսքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը ողջունեց երիտասարդական կառույցի նոր անդամների ներկայությունն ու ակտիվ գործունեությունը կուսակցական աշխատանքում, ինչպես նաև խոսեց կուսակցությունում իրենց գործում կայացած և մրցունակ մասնագետների անհրաժեշտության մասին: Իր հերթին տիկին Պողոսյանը կարևորեց երիտասարդների և հատկապես կանանց ու աղջիկների ներգրավվածության մեծացումը կուսակցությունում:

Հանդիպման ընթացքում  հարց ու պատասխանի միջոցով անդրադարձ կատարվեց Արարատի մարզի տարածաշրջանային հիմնախնդիրներին, երկուստեք առաջարկվեցին և քննարկվեցին հնարավոր լուծման որոշակի ուղիներ: Պատգամավորները խոսեցին սահմանադրական բարեփոխումների, ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ պարբերաբար անցկացվող նման հավաքների ընթացքում Հանրապետական կուսակցության ԵԿ հին և նոր անդամները փոխանակվում են փորձով, քննարկում երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրներն ու փորձում միասնաբար դրանց լուծման ելքեր գտնել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ