20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Կայացավ ԲՀԿ Երիտասարդների Միության կոնֆերանսը

Ս/թ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության կոնֆերանսը:

Կոնֆերանսի նպատակն էր բարձրաձայնել  երկրում ընթացող քաղաքական, հասարակական և տնտեսական բոլոր այն գործընթացների մասին և գտնել դրանց լուծման ուղիները, որոնք մեծապես հուզում են հասարակությանն ու նրա ամենադինամիկ շերտին՝ երիտասարդությանը:

Կոնֆերանսի շրջանակներում հավաքագրվել և ուսումնասիրվել են ԲՀԿ Երիտասարդների Միության 63 տարածքային կազմակերպություններից՝ ստացված և ժողովրդին հուզող ու երիտասարդության հիմնական  խնդիրներն արտացոլող առաջարկների փաթեթներ:

Քարտուղարության կողմից մշակվել և ամփոփ տեսքի են բերվել բոլոր առաջարկներն ու ներկայացված տեսլականները, որոնց հիման վրա ԲՀԿ Երիտասարդների Միության խորհրդի ներկայացուցիչները հանդես եկան համապատասխան թեմատիկ ելույթներով:

Կոնֆերանսի ավարտին ընդունվեց   հայտարարություն, որում արտացոլվում էին հանրության համար առաջնային լուծում պահանջող խնդիրները, դրանց հաղթահարման ուղիներն ու այդ համատեքստում՝ ԲՀԿ Երիտասարդների Միության դիրքորոշումն ու աշխատանքային առաջնահերթության սկզբունքերը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ