10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Բրեստում տեղադրել խաչքար` նվիրված հայ զոհերի հիշատակին. ԱԺ փոխնախագահ

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ հայկական կողմն առաջարկել է Բրեստում տեղադրել խաչքար:

Է. Շարմազանովն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայրենական պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցը: ”Բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքն են զոհել Բելառուսի ազատագրման համար,  և հայկական կողմն առաջարկում է Բրեստում, որը խորհրդանշում է Հայրենական Մեծ պատերազմի առաջին օրը, տեղադրել խաչքար, որը նվիրված կլինի հայ զոհված հայորդիների հիշտակին, ովքեր զոհվեցին հանուն Բելառուսի ազատագրման”:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ