01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վլադիմիր Գասպարյանը դատի կտա «Ազատություն» ռադիոկայանին

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում է հայց ներկայացնել դատարան՝ կապված «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ։

«ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան, կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ: ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից, այդ թվում ապազգային, անհայրենիք ուժերի ոտնձգություններից», – գրել է Աթանեսյանը Facebook-ի իր էջում:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտել է Վլադիմիր Գասպարյանը։ «Վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ», – նշված է ռադիոկայանի կայքում։ «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը դատապարտել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքի խոչընդոտելը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ