30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան

Իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար: Այս մասի իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Վլադիմիր Գասպարյանի Սևանի տան մոտակայքում հայտնվել է ոստիկանական Նիվա, իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար»,- գրել է նա:

Այս գրառումից րոպեներ անց փաստաբանը տեսանյութ է հրապարակել, որում ասում է.  «Մեր այսպես կոչված նոր, թավշյա իշխանությունները որոշել են մի հիմար, անպատկառ հիմքով ձերբակալել ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ- գնդապետ Վլադիմիր Գասպարյանին: Այդ տեղեկությունները մենք ստանում ենք ամեն վայրկյան, սա ես համարում եմ ընդհանուր առմամբ հասկանալի եւ նորմալ, երբ որ արվամոլները չեն սիրում նորմալ մարդկանց: Մեր տեղեկություններով Երեւանից արդեն շարժվել է օպերատիվ խումբ, որպեսզի ձերբակալաեն իրենց հրամանատարին: Ես ցավակցում եմ այդ խմբին, որովհետեւ իրենք ամբողջ կյանքը ապրելու են մի բանով, որ չեն կարողացել ընդդիմանալ սրիկա հրամանին»:

Փաստաբանը հավելում է, որ Վլադիմիր Գասպարյանի ձերբակալությունը կլինի այս կեղտոտ պրոցեսի ավարտի սկիզբը եւ մեր պետականությունը կվերածնվի:
«Մենք գործ ունենք լրջագույն անձի հետ եւ էս երկրի հիմնադիր մարդկանցից մեկի հետ, փորձեք, դա կլինի ձեր վախճանը եւ մեր պետականության վերածնունդը»,-  ասաց նա` հավելելով, որ իրենք սպասում են ոստիկաններին եւ նրանցից վախեցող չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանը դատական հայց կներկայացնի «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ կապված։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ