Լուիզան ՛՛գնդակով ՛՛ վարժությունը կկատարի Թուրքիայում /վիդեո/
՛՛Գեղարվեստական մարմնամարզությամբ զբաղվում եմ 8 տարեկանից: Սկզբում երբ որոշեցի զբաղվել մարմնամարզությամբ ՝ մասնագետները սկզբում գտան, որ տարիքս արդեն մեծ է: Սակայն տեսնելով իմ ներուժը և այն հանգամանքը, որ ես փխրուն և ճկվող կազմվածք ունեմ որոշեցին ընդունել մարմնամարզության դպրոց՛՛,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հայաստանի չեմպիոն Լուիզա Սադյանը:
Լուիզան ապրել և հասակ է առել Հայաստանից հեռու՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Ունենալով բազմաթիվ պատվոգրեր ու մեդալներ Լուիզան երազում էր հայրենիքում հաջողության հասնելու մասին: Մեզ հետ զրույցում Լուիզայի մայրը՝ Կարինեն վկայեց, որ աղջիկը դպրոցն ավարտելու անմիջապես հետո պնդեց Երևան գալու իր ցանկության մասին: Լուիզան արդեն 2 տարի Երևանում է: Թեև նա մտքեր մի փոքր դժվարությամբ է արտահայտում իր հոգու լեզվով՝ հայերենով, բայց բոլոր հաղթանակները կապում է հայրենիքի հետ:
Լուիզան պատրաստվում է իր համար ամենապատասխանատու մրցաշարին՝ աշխարհի առաջնության խաղերին, որը կայանալու է Թուրքիայում:
Մարզուհին նշեց, որ պարապունքները անցկացնելիս ոչ մի լուրջ ֆինանսական ներդրում չի արվում մարզիկների վրա ու այնուամենայնիվ ոգին հաղթելու է:
Լուիզայի ՛՛գնդակով՛՛ վարժությունը լինելու է “Կիլիկիա” երգի երաժշտության ներքո:
Աղջիկը հավատում է, որ մի օր կգտնվեն մարդիկ, որ աջակից ու թիկունք կդառնան հեռանկարային մարզիկներին: Նա մատնանշում է այլ երկրների օրինակը:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: