Այս քայլը ,իհարկե մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումն է
Դիմում-բողոք-խնդրանք
Հայտնում ենք Ձեզ,որ սույն թվականի հուլիսի 17-ին պետք է տեղի ունենար Արարատի մարզի Ա.Քադեշյանի անվան միջն. դպրոցի տնօրենի թափուր տեղի մրցույթ:Սակայն մրցույթը չկայացավ,որովհետև մրցույթին չներկայացավ ԿԳՍՄ նախարարության ներկայացուցիչ դիտորդը:Իսկ կարգի համաձայն՝նրա բացակայելու դեպքում մրցույթը չի կայանում:Բացի այդ,խորհդի անդամներից 2-ը՝մարզպետարանի ներկայացուցիչ Հայկազ Տերտերյանը և համայնքապետարանը ներկայացնող Առաքել Ավետիսյանը, ներկա չգտնվեցին նիստին:Վերջինս մինչ այդ գյուղում տարածել էր,որ գնում է կորոնավիրուսի վարակման թեստ հանձնելու:
Խորհրդի 3-րդ անդամը՝Արամ Գասպարյանր,,որը նախարարության կողմից ներկայացված անձն էր խորհրդի կազմում,մրցույթը սկսվելուց մի քանի րոպե առաջ զանգով տեղեկացրեց,որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մրցույթը սկսելու նույն ժամին իրեն կանչել է մարզպետարան:Այս ամենը տեղի ունեցավ,չնայած այն բանին,որ խորհրդի նախագահը մի քանի անգամ բոլոր անդամներին զգուշացրել էր մրցույթի մասին,բազմիցս զանգահարել էր նախարարության համապատասխան բաժիններին և ստացել էր հավաստիացումներ,որ ներկայացուցիչը ներկա է գտնվելու:
Հիմա արդեն,երբ մարզպետարանը խոստովանեց,որ տապալումը իրենց կողմից միտումնավոր է եղել,կարելի է զարմանալ կազմակերպման եռաստիճանության վրա.բոլոր հնարավոր լծակներն օգտագործել էին տապալման համար,չնայած դրանցից մեկն էլ բավարար կլիներ:
Տնօրենի թափուր տեղի մրցույթին մասնակցում էին 3 հավակնորդ.
1/Ծովինար Գալստյանը,որը նախկին տնօրենն է,ապրում է Նորամարգ գյուղում և հարգված է աշակերտների,ծնողների,ուսուցիչների,գործընկերների կողմից:
2/Գևորգ Մինասյանը,մեկ այլ գյուղի՝ Սիփանիկի դպրոցի ուսմասվարն է:
3/Գոհար Սահակյանը,որը ապրում է Այնթափ գյուղում, մրցույթի հայտ ներկայացրել է վերջին օրվա վերջին 15 րոպեին:
Մրցույթի այս կարգի տապալումը զարմացրեց խորհրդի ներկա անդամներին,հավակնորդ Ծ.Գալստյանին,ուսուցչական և ծնողական կազմին:Նրանք ,զգալով միտում և անարդարություն,2 անգամ դիմեցին մարզպետարան՝բողոքի ակցիա կազմակերպելով.ընդ որում հաշվի առնելով արտակարգ դրության բոլոր նորմերը:Երկու անգամ էլ մարզպետը անձամբ չի ներկայացել,2-րդ անգամ լրագրողների ներկայությամբ մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցները հավաստիացրին,որ հաջորդ մրցույթը կկայանա հավուր պատշաճի:
Հուլիսի 23-ին մեկ անգամ հետաձգված մրցույթը 2-րդ անգամ չկայացավ.նիստին չներկայացան մարզպետարանի 2 ներկայացուցիչները և համայնքապետարանի ներկայացուցիչը,որը համայնքապետի հետ միասին համագյուղացիներին ասել էր,որ <<վերևից>> չեն ուզում, և ինքը չի ներկայանալու մրցույթին:
Այս 5 օրերի իրադարձությունների մեջ հստակ առանձնանում էր մեկ մարդու ՝Լիլիթ Միրզախանյանի դերակատարումը, գնալով պարզ էր դառնում ,որ նա տարօրինակ շահագրգռվածություն ունի:Նախ նա հավակնորդների մրցույթին մասնակցելու վերջին րոպեներին զանգահարել էր խորհրդի քարտուղարին և շտապեցրել,որ արագ ընդունի Գ.Սահակյանի դիմումը,այնուհետև առաջին նիստի տապալումից հետո խորհրդի անդամների ներկայությամբ զանգահարել է նախարարության ներկայացուցչին և ասել,որ նա կարող է այլևս չգալ,մինչ այդ հայտնել էր,որ վերջինս ուշանալու է՝քաջ գիտենալով,որ, կարգի համաձայն, ուշացումը պատճառ է լինելու մրցույթի տապալման.ապշեցուցիչը այն էր,որ խորհրդի նախագահին ոչ մի կերպ չէր հաջողվել կապ հաստատել դիտորդի հետ,ճշտել հեռախոսահամարը,որովհետև նախարարությունից ասել էին,որ վերջինիս այդ տվյալները չունեն:Լիլիթ Միրզախանյանը նաև տեղեկացրել է,որ Հ.Տերտերյանին կանչել են կառավարություն:
2-րդ տապալումից հետո արդեն խորհրդի մի քանի անդամներ հայտնեցին,որ այս մեկ ամսվա ընթացքում իրենց մոտեցել են տարբեր անձինք, համոզել,գայթակղիչ առաջարկություններով հանդես եկել,որպեսզի ընտրեն իրենց ուզած թեկնածուին:
Այս ամենից հետո առավել քան պարզ էր,որ տապալումը միտումնավոր էր:Ուսուցչական կոլեկտիվը,ծնողները հիասթափված և վրդովված բողոքի ակցիա կազմակերպեցին համայնքապետարանի առջև,այնուհետև կառավարության շենքի մոտ: Նրանք աջակցում էին Ծ.Գալստյանին,քանի որ Գալստյանը եղել է այդ գյուղի ուսուցիչ,այնուհետև փոխտնօրեն,ուսմասվար:2015թ.ընտրվել է տնօրեն:5 տարիների ընթացքում նրա շնորհիվ մեծապատիվ Ս.Գևորգյանը և ամերիկաբնակ Մ.Դեգիրմեսյանը հիմնովին վերանորոգել են վատթար վիճակում գտնվող դպրոցը՝ծախսելով մոտ 50 000 ամերիկյան դոլար, բարերար Էմիլյա Ավանեսյանի հետ իրականացրել են մի շարք բարեգործական ծրագրեր,դպրոցը սրընթաց հաղթանակներ է գրանցել կրթական,մարզական և այլ ոլորտներում:Համայնքի բնակիչները ողջ գյուղով հավաքել էին մոտ 600 ստորագրություններ՝ի պաշտպանություն Ծ.Գալստյանի և արդարության վերականգնման,որը նամակի հետ փոխանցեցին վարչապետ պարոն Ն.Փաշինյանին:
Սակայն նույն օրը՝հուլիսի 23-ին,Արարատի մարզպետարանը մի պարզաբանում հրապարակեց,որով բացահայտեց իրեն՝որպես տապալման կազմակերպիչ և հավակնորդներից որևէ մեկի հովանավորյալ:Նա հրապարակման մեջ խոստավանում է,որ տապալումը իրենք են կազմակերպել,որովհետև նախապես գիտեին,որ օրինական ճանապարհով ընտրվելու է Ծ.Գալստյանը,քանի որ նրան սատարում են ուսուցիչներին և ծնողներին ներկայացնող խորհրդի անդամները:Այնուհետև հրապարակեց ծնողների հեռախոսային ձայնագրությունները,որոնք ապօրինի էին ձեռք բերվել :Այս քայլը ,իհարկե մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումն է,որը ըստ էության մարզպետարանի պնդումների հետ կապ էլ չուներ: