05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձեզ ի՞նչ եղավ, Մարության Հայկը ջնջե՞ց հիշողություններդ

Անորակ դերասանության բարձրագույն կոչումներին «արժանի» չստացված դերասաններ, չստացված Աժ նախագահություն իրենց ներկայիս հարակից պաշտոնյաներով, մարդկության ու բնության «պահապաններ» կարո՞ղ է հիմա էլ ձեր մոտ ցանկություն առաջանա նույն դիրքերում հայտնվել նույն
— Մաշտոցի պուրակում,
— Ամուլսարում,
— Էրեբունի-Երևան 2800 այգում կամ, թեկուզ
— գազի գնի հետ կապված
(2012թ., 2015թ., 2017թ. և այլն)։

Չնայած ի՞նչ անընդունելի հարց եմ բարձրացնում։
Չստացված դերասաններից մեկը Մաշտոցի պուրակի, Ամուլսարի, Էրեբունի-Երևան այգու դերասանություններից հետո քաղաքապետ է հիմա։ Լավ էլ կառուցապատում է (քարով ու երկաթով)։
Մյուս մասն էլ Աժ ու կառավարություն են լցվել ու բռնազավթել։

Իսկ, այն հուզիչ ֆոն ապահովող «լրիվ անկեղծ մարդիկ», որ «այդ այգիներում ունեցած լավ հիշողություններն էին պաշտպանում»։

Ձեզ ի՞նչ եղավ, Մարության Հայկը ջնջե՞ց հիշողություններդ, թե՞ հիմա էլ էտ հիշողությունները Նիկոլի ու իր քաղաքապետի քարով ու երկաթով կառուցապատվող տարածքում եք, թանկացած գազի գնի պայմաններում ու Ամուլսարի «ֆոնին» եք «կերտելու»։

Չնայած, սա շարունակությունն է, «հանված» արագաչափերի, «ջնջված» կարմիր գծերի, «չսիրված» պադավատներ… դե մնացածը գիտեք արդեն։

Աննա Մկրտչյան

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ