23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ժողովուրդը և հողը պատկանում են միմյանց». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժողովուրդը և հողը պատկանում են միմյանց, ամեն մի տարածք և հողակտոր դեռ հայրենիք չեն: Հայրենիքը «պատմական» հող է, «բնօրրան»: Տարածքն ու Հայրենիքը դարերի ընթացքում ունենում են ներգործուն փոխազդեցություն: Հողը Հայրենիք է դառնում, երբ այն վերածվում է պատմական հուշերի ու պատկերների շտեմարանի, ուր ապրում են տվյալ ժողովրդի իմաստունները, ուր սրբերն ու հերոսները, լեռներն ու ձորերը սրբագործվում են: Այս ամենը հայրենիքը դարձնում են միակը և անկրկնելին:

Հայրենիք կոչվող ապրելատարածքը պետք է լինի ազատ և անկախ: Անկախ Հայրենին այն հզոր գործոնն է, որն ապահովում է ժողովրդի գոյապահպանման ու զարգացման հնարավորությունը: Առանց հայրենիքի ազգ չկա: Ժողովուրդների գոյապահպանման հիմնական պայմանը անկախ Հայրենիքի առկայությունն է:

Բոլոր ժողովուրդներն էլ ազատագրական պայքարի դժվարին ճանապարհ են անցնում, մեծամեծ զոհեր են տալիս ազատ ու անկախ Հայրենիք ունենալու համար: Ահա՛ թե ինչու բոլոր ժողովուրդների ազգային գաղափարախոսությունների հիմքում, ի թիվս ազգի գաղափարի, նաև ամբողջական Հայրենիքի գաղափարն է:

Ժողովուրդը ղեկավարվում է «Հայրենիքի հրամայականով»: Հայրենիքը ժողովրդի համար դառնում է սրբություն: «Հայրենիքը» ամբողջական պատմական հասկացություն է: Եթե պատմության բերումով ժողովուրդների հայրենիքները կիսվում են մասերի՝ երկու Գերմանիա, երկու Կորեա, երկու Վիետնամ, երկու Հայաստան և այլն, չի նշանակում, թե նշված ժողովուրդների մեկ ամբողջական հայրենիքը վերածվում է երկուսի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ