05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եղեգնուտում նորից լարված է. քաշքշուկ սկսվեց գյուղացիների ու ոստիկանների միջեւ

Գիշերը ժամը 4:00-ից մոտ 200 ոստիկան շրջապատել են Եղեգնուտը եւ փակել նրա գլխավոր ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց Եղեգնուտի բնակիչ Սմբատ Մկրտչյանը:

«Գիշերվանից մեր գյուղի ճանապարհները 4 կողմից փակ է։  Մարդկանց նույնիսկ չի հետաքրքրում ՝ սահմանում ինչ է կատարվում սահմանը թողել եկել մեր գյուղի ճանապարհներն են փակել»,-ասաց նա:

Մկրտչյանը հավելեց, որ ոստիկանական մեքենաներով են փակել գյուղի գլխավոր ճանապարհը:

Վաղ առավոտից գյուղում բազմաթիվ բնակիչներ են հավաքվել պարզելու՝ ինչն է խնդիրը: Գյուղացիները փակել են գյուղապետարանի շենքը եւ թույլ չեն տալիս, որ նախկին գյուղապետը, որ վերականգնվել է իր պաշտոնում դատարանի որոշմամբ մտնի շենք: «Մենք մեր գյուղապետին ենք ուզում, ո՞ւր է նա, թողեք աշխատի»,-ասացին գյուղացիները:

Ոստիկանները խնդրեցին ազատել գյուղապետարանի շենքի մուտքը, սակայն խնդրանը մնաց առանց կատարման: Որոշ ժամանակ անց ոստիկանները փորձեցին ուժով հետ հրել մարդկանց, քաշքշուկ սկսվեց:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը։

Բողոքի ակցիաների միջոցով եղեգնուտցիները ստիպել էին Ռազմիկ Մարգարյանին 2018-ի հուլիսի 2-ին հրաժարական տալ։

Նա էլ դիմել էր վարչական դատարան՝ համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնավարումը դադարեցնելու եւ իրեն նախկին պաշտոնում վերականգնվելու հայցով։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ