23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱՊԿ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ վերականգնել հրադադարը

ՀԱՊԿ քարտուղարությունը կոչ է անում Բաքվին և Երևանին վերականգնել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«ՀԱՊԿ քարտուղարությունը լուրջ մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ, որը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների միջև զինված բախումից հետո, ներառյալ՝ ծանր զենքի կիրառմամբ, որի հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել», – ասվում է հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերականգնել հրադադարը։ Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրադրության կարգավորմանը երկու հարևան երկրների սահմաններին, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է: Այս իրավիճակը վկայում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտման մասին, որոնց հասել են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով», – ընդգծել են ՀԱՊԿ-ում:

Ռազմաքաղաքական դաշինքը կողմերին կոչ է անում «անհապաղ վերականգնել հրադադարը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում»:

«Մենք ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և ընկերներին ու մաղթում վիրավորներին արագ ապաքինում», – նշել են ՀԱՊԿ-ում:

Կազմակերպությունն ուշադրություն է հրավիրել փաստի վրա, որ Հավաքական անվտանգության խորհուրդը, ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարներն իրենց հայտարարություններում բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին լուծում գտնել բացառապես խաղաղ միջոցներով և զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ լարվածության սրումը կանխելու համար:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ