«ԱԺ-ին առաջարկում եմ արտահերթ ռեժիմով հրավիրել նիստ». Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2016-ին ապրիլյան պատերազմ սանձազերծած Ալիև կրտսերի հրոսակախումբը այսօրվանից հրետակոծում է ՀՀ Տավուշի մարզի դիրքերը: Ալիևը հերթական անգամ ի ցույց է դնում իր ողջ ռազմատենչ ու տմարդի էությունը: Տեսնես մարդամեկը հիմա էլ կասի՞, թե նա կառուցողական է: Թե՞ այս անգամ կգիտակցի, որ ազգովի պետք է համախմբվել ընդդեմ պանթյուրքիզմի սպառնալիքի: Ժամանակն է գիտակցել, որ հայրենիքը բոլորինս է, իսկ հայրենիքի պաշտպանությունը` բոլորիս սրբազան պարտականությունը: Կոչ եմ անում ՀՀ Արտաքին գերատեսչությանը կապ հաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և ՀԱՊԿ-ի հետ` դատապարտելու Ադրբեջանի սադրիչ գործողությունները, իսկ ԱԺ-ին առաջարկում եմ արտահերթ ռեժիմով հրավիրել նիստ և ընդունել Ադրբեջանի ապակառուցողական ու ռազմատենչ գործողությունները դատապարտող հայտարարություն:
Հ.Գ.
Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի օրակարգերից հրաժարումը ուշ, թե շուտ պետք է հանգեցներ նման գործողությունների»: