23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը․ Արփինե Հովհաննիսյան

Արդարադատոթւյան նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 «ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը

Սա իմ դեմքն է, երբ կարդում եմ իշխանական քարոզչամեքենայի՝ ՄԻԵԴ-ը ՄԻԵԿ-ից, ՄԻԵԿ-ը ՄԱԿ-ից, ՄԱԿ-ը ԵԿՄ-ից չտարբերող անձանց մեկնաբանությունները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով միջանկյալ միջոց չկիրառելու վերաբերյալ:

Առանձնակի զվարճալի են «ապտակ», «շառաչուն ապտակ ՄԻեԴ-ից» եւ այլ նման մտքեր շաղ տվող, չարությունից կծկված, բայց նաեւ ապագա ՍԴ կազմից երջանկացած տղաներն ու կանայք։

Մինչ դուք «հաղթանակի» խրախճանք կազմակերպած ու դրանով արբեցած տարածում եք լուրեր, որ ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանին և այլ դատավորներին, զուգահեռ իրականությունում Եվրոպական դատարանը ԸՆԴԱՄԵՆԸ արձանագրել է, որ այս գործով չի կիրառում միջանկյալ միջոց, սակայն պատրաստ է քննարկել դատավորների գանգատը, ընդ որում՝ դատարանը ընդգծել է գործի քննությունը ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈւԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ կատարելու պատրաստակամությունը: Սա՝ քանզի խախտումների բնույթն է ակնհայտ։ Ու քանզի բովանդակային հարցերի վերաբերյալ պատասխանները մեղմ ասած բավարար չեն։ Սա նշանակում է սովորաբար երկար տեւող գործ չի լինելու։

ՄԻԵԴ-ը ՉԻ քննարկել ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունները ու այդ ընթացքում իշխանության ուզուրպացիայի հարցը, ՉԻ քննարկել դատավորների ազատման իրավաչափությունը, ՉԻ տվել որևէ գնահատական, այլ ընդամենը այս պահին սահմանադրական փոփոխություններ սառեցնելու միջանկյալ միջոց չի կիրառել:

ՄԻԵԴ-ը նաեւ ՉԻ փրկել ու չի սրբագրել իշխանական իրավաբանների կոպիտ այնպիսի սխալներ, ինչպիսիք են «ՍԴ մասին» օրենքում փոփոխությունները «մոռանալը», ՍԴ չդիմելը եւ այլն եւ այլն։ Դու ձեր «իրավաբաններին» դեռ շատ եք «շնորհակալ» լինելու։ Ի դեպ նրանց ջանքերն ուղղված էին ոչ այնքան ՄԻԵԴ-ի՝ այդ թվում բովանդակային հարցերի պատասխաններին, որքան նրան, որ պատմում էին ՄԻԵԴ-ին, թե որն է ՄԻԵԴ-ի պրակտիկան միջանկյալ միջոցի մասով…

Մի քիչ մտածեք՝ թե Արմեն Բրիտանացին ինչու ՈՉԻՆՉ չի ստորագրում այս սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Կարո՞ղ է ձեզնից ավելի հեռատես է։

Միջանկյալ միջոցի չկիրառումը բավական կանխատեսելի էր, քանի որ նույն ՄԻԵԴ պրակտիկան վկայում է, որ նման միջոցներ կիրառում են, երբ կա, օրինակ, կյանքին կամ առողջության սպառնալիք (տես` օրինակ Սամվել Մայրապետյանի գործով միջանկյալ միջոցը ), էքստրադիցիայի վտանգ: Ես կարծում եմ, որ ՍԴ դատավորները գիտեին, որ այս հարցում միջանկյալ միջոց կիրառելու հավանականությունը հարյուր տոկոս չէ, սակայն ամեն դեպքում որոշել են օգտվել այս գործիքակազմից՝ որպես պրոցեսի մեկնարկ։

Հ.Գ.1 Օգոստոսի 28-ին այս՝ արդեն շարունակվող գործով դիրքորոշում ներկայացնելու նոր ժամկետն է։ Բայց դուք մի շեղվեք՝ հրճվեք ու ընտրեք նոր դատավորներ։ Ես այդ դատավորների ինքնավստահությունից եմ ուզում։

Խոստանում եմ նույն դեմքով հետեւել նույն մարդկանց հրճվանքին այս գործի վերաբերյալ ՄԻԵԴ որոշման ժամանակ։ Կարդա՞ցիք այս ամենը սիրելի քարոզիչներ, դե կարող եք անցնել առաջ և շարունակել ձեր հրճվանքը:

Հ.Գ. 2 Ազարյան Ալեքսանդրը ապացուցեց, իսկ նախարարն ու իշխանությունը ցույց տվեցին այն, ինչ մենք բոլորս էլ գիտենք՝ «Դուք ՄԻՇՏ պարտվում եք ու պարտվելու եք, երբ գործում է ոչ թե անբարո քաղաքականությունը, այլ զուտ իրավունքը»։ ՄԻԵԴ-ը եւս դա կարձանագրի։ Կասկած չունեմ։ Այս անգամ՝ հարգանքներս ԲԴԽ-ի՝ դատավոր անդամներին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ